Կլոպ. Գվարդիոլան կարող էր ավելի հեշտ աշխատանք գտնել, բայց ընտրեց ԱՊԼ-ն

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել «քաղաքայինների» մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:

«Նա կարող էր ավելի հեշտ աշխատանք գտնել ոչ այնքան բարդ առաջնությունում, սակայն նախընտրեց գլխավորել «Մանչեսթեր Սիթին» ու աշխատել ԱՊԼ-ում: Նա ցանկանում էր դա և ամբողջովին գիտակցում էր, թե ինչ է անում:

«Բարսելոնայում» ու «Բավարիայում» Գվարդիոլան արտակարգ ֆուտբոլիստներ է ունեցել, բայց հենց նրա շնորհիվ են այդ թիմերը ցուցադրել այն խաղը, որը տեսնում էինք: Եթե հիմա ցանկացած մարզիչ գլխավորի «Բարսելոնան», նրան ասելու են, որ նա պետք է այնպիսի ֆուտբոլ ցուցադրի, որը Գվարդիոլան էր դավանում: Դա մարզչի ամենամեծ հետքն է ֆուտբոլում:

Գվարդիոլան ֆանտաստիկ մարզիչ է: Նա հստակ փիլիսոփայությունն ունի, իսկ դա շատ լավ է: Մարզիչը պետք է կարողանա հարմարվել իր խաղացողներին, և Պեպի մոտ դա ստացվում է»,- գերամանցու խոսքերն է մեջբերում «The Guardian»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում