Կլոպը Բենտեկեին վռնդել է իր ակնոցը կոտրելու համար, իսկ Կոուտինյոն օգտվում է առիթից (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Լիվերպուլին»:

Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վերջերս պատմել էր, որ նախորդ մրցաշրջանի՝ «Նորվիչի» հետ թրիլերային խաղի (5:4) հաղթական գոլը տոնելու պահին իր ակնոցը կոտրել է թիմի նախկին հարձակվող Կրիստիան Բենտեկեն, ով ամռանը տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»:

Դրանից հետո Կլոպը կատակով ավելացրել է, որ եթե ֆուտբոլիստները չեն ցանկանում տրանսֆերի հանվել, պետք է չկոտրեն նրա ակնոցը: 

Մոմանին պատկերում է, թե ինչպես է այդ հայտարարությունը Ֆիլիպե Կոուտինյոյին հուշում «Բարսելոնա» տեղափոխվելու ճանապարհը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում