«Շիրակը» հրաժարվել է 4 ֆուտբոլիստի ծառայությունից

Տարեվերջին «Շիրակը» հրաժարվել է չորս ֆուտբոլիստի ծառայությունից։ Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմից հեռացել են կիսապաշտպաններ Նեմանյա Ստոշկովիչը և Կոնստանտին Շուլցը, հարձակվողներ Բրայան Դե Լա Ֆուենտեն և Գիորգի Գոգիչաևը։

«Շիրակը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում