Պրանդելին հեռացել է «Վալենսիայից»

«Վալենսիայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։

59-ամյա մասնագետը «չղջիկների» հետ աշխատեց ընդամենը 3 ամիս․ հոկտեմբերին Պրանդելին 3-ամյա պայմանագիր էր կնքել։

Հայտնի է, որ Պրանդելիին փոխարինելու է Սալվադոր Գոնսալեսու Մարկոն, ով ավելի շատ հայտնի է Վորո անունով։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 15 խաղում «Վալենսիան» վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում