Հայտնի են Աբու Դաբիի մրցաշարի եզրափակչի մասնակիցները

Մեկնարկել է ATP-ի նոր մրցաշրջանի առաջին՝ Աբու Դաբիի ցուցադրական մրցաշարը, որին մասնակցում է 4 թենիսիստ։

Այսօր աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը 6:7 (4:7), 4:6 հաշվով պարտվեց բելգիացի Դավիդ Գոֆենին։ Առաջին սեթն անցավ առանց բրեյքերի և ավարտվեց թայ-բրեյքով, իսկ երկրորդ բրիտանացին չբեկեց խաղի ընթացքը։

Կիսաեզրափակիչ մյուս խաղում իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթեց կանադացի Միլոշ Ռաոնիչին՝ 6։1, 3։6, 6։3

Վաղը՝ դեկտեմբերի 31-ին կկայանան երրորդ տեղի համար՝ Էնդի Մարեյ – Միլոշ Ռաոնիչ և եզրափակիչ՝ Ռաֆայել Նադալ – Դավիդ Գոֆեն խաղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում