Սերգեյ Կարյակինը` կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվել են կայծակնային շախմատի աշխարհի առաջնության վերջին 9 տուրերը։

Ընդհանուր 21 տուրից հետո Սերգեյ Կարյակինն ու Մագնուս Կարլսենը վաստակել են 16,5 միավոր, սակայն վերջինիս լրացուցիչ միավորներով զիջել է և դարձել արծաթե մեդալակիր:  Լավագույն եռյակը եզրափակել է Դանիլ Դուբովը՝ 14․5 միավորով։

Հայաստանի ներկայացուցիչներից Լևոն Արոնյանը 12 միավորով կիսել է 19-29-րդ տեղերը, իսկ լրացուցիչ միավորներով զբաղեցրել 28-րդ հորիզոնականը։ Հրանտ Մելքումյանը 11․5 միավորով կիսել է 30-40-րդ հորիզոնականները, սակայն վերջնական արդյունքով դարձել է 35-րդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում