IFFHS. Մեսսին՝ 2016 թվականի լավագույն փլեյմեյքեր

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2016 թվականի լավագույն փլեյմեյքերների ցանկը:

Քվեարկության արդյունքում երկրորդ տարին անընդմեջ լավագույն խաղարկող է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

2008 թվականից սկսած՝ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները գերիշխում են այդ անվանակարգում: Այդ ընթացքում 4 անգամ լավագույնն է ճանաչվել Չավին, 2-ական անգամ՝ Անդրես Ինյեստան ու Մեսսին: Միայն 2014 թվականին լավագույնի կոչումը ստացել է Գերմանիայի հավաքականի ու «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը:

Այս տարվա ամբողջական ցանկը հետևյալ տեսքն ունի.

1. Լիոնել Մեսսի (Արգենտինա, Բարսելոնա) – 172 միավոր
2. Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա») – 66
3. Թոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ ») – 45
4. Մեսութ Օզիլ (Գերմանիա, «Արսենալ») – 39
5-6. Ռիյադ Մարեզ (Ալժիր, «Լեսթեր») – 36
5-6. Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ») – 36
7. Կևին դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի») – 31
8. Պոլ Պոգբա (Ֆրանսիա, «Յուվենտուս» /«Մանչեսթեր Յունայթեդ») – 26
9. Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի») – 14
10. Դիմիտրի Պայետ (Ֆրանսիա, «Վեսթ Հեմ») – 8

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում