«Լիվերպուլը» նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդում»․ «Լիվերպուլը» հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթիին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գոլը 8-րդ րոպեին խփեց Ջորջինյո Վեյնալդումը։

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 43 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսիին» զիջելով 6 միավորով, իսկ «Մանչեսթեր Սիթին» մնաց 39 միավորով՝ երրորդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում