Պրանդելին հայտնել է իր անակնկալ հրաժարականի պատճառը

«Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տված Չեզարե Պրանդելին մեկնաբանել է իսպանական ակումբից հեռանալու որոշումը:

«Շատ տխուր եմ, որովհետև, երբ երազանքդ ավարտին է մոտենում, տխուր զբացմունքները պատում են քեզ:

Ակումբի սեփականատերը ինձ խոստացել էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 4 նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, սակայն դեկտեմբերի 29-ին նրա ծրագրերը փոխվեցին: Նա առաջարկեց հրավիրել Սիմոնե Ձաձային կամ որևէ կիսապաշտպանի: 4 նորեկներից նա անցավ 1 ֆուտբոլիստի թեկնածության:

Ես Ձաձային թիմի շարքերում սպասում էի դեկտեմբերի 27-ին: Ի զարմանս ինձ՝ երբ վերադարձա արձակուրդից, նա ակումբում չէր»,- իտալացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում