Ֆաբրեգասը՝ ԱՊԼ-ում 100 գոլային փոխանցում կատարած 4-րդ ֆուտբոլիստ

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը 2 գոլային փոխանցում է կատարել Անգլիայի առաջնության 19-րդ տուրի` «Սթոք Սիթիի» (4:2) դեմ խաղում:

29-ամյա կատալոնացին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության (սկսած 1992 թվականից) ընթացքում 100 գոլային փոխանցում կատարած չորրորդ ֆուտբոլիստը:

Առաջատարը Ռայան Գիգզն է, ում շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներն աչքի են ընկել 162 անգամ:

Լավագույնների հնգյակում են նաև Ֆրենկ Լեմպարդը (102), Ուեյն Ռունին (101), ինչպես նաև հարյուրի փոխանցման սահմանը չհաղթահարած Դենիս Բերգկամպը (94):

Հետևեք մեզ նաև Telegram-ում