«Արսենալը» հաղթեց «Քրիսթալ Փելասին», Ժիրուն՝ ֆանտաստիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում․ «Արսենալը» հյուրընկալեց «Քրիսթալ Փելասին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Օլիվյե Ժիրուն՝ «կարիճ» հարվածով դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ «Զինագործների» առավելությունը 56-րդ րոպեին կրկնապատկեց Ալեքս Իվոբին։

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Քրիսթալ Փելասը» մնաց 16 միավորով՝ 17-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում