Ժիրու․ Միգուցե Հենրիխ Մխիթարյանի գոլն էր ոգեշնչել ինձ

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, խոսելով Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (2:0) խփած հիանալի գոլի մասին, նշել է, որ ոգեշնչված եղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` օրեր առաջ «Սանդերլենդի» դարպասը խփած նմանատիպ գնդակից:

-Բարդ չէ ասել, որ սա իմ կարիերայի լավագույն գոլն է: Իմ բախտը փոքր-ինչ բերեց, բայց դա միակ բանն էր, որ կարող էի այդ իրավիճակում անել․ գնդակն ինձանից հետ էր, և ես փորձեցի կրնկով հարվածել: Միգուցե Հենրիխ Մխիթարյանի գոլն էր ոգեշնչել ինձ, սա միակ ելքն էր նման իրավիճակում։ Լավ է և՛ ինձ համար, և՛ թիմի, քանի որ մենք տարին սկսում ենք հաղթանակով,- Ժիրուի խոսքը փոխանցում է «BBC Sport»-ը։

Օլիվյե Ժիրուի գոլը

Հենրիխ Մխիթարյանի գոլը

Հետևեք մեզ նաև Telegram-ում