Վիտցելը տեղափոխվել է Չինաստան, որտեղ հեքիաթային աշխատավարձ է ստանալու

«Զենիթի» կիսապաշտպան Աքսել Վիտցելը, ով կես տարուց ազատ խաղացողի կարգավիճակ էր ստանալու, տեղափոխվել է «Տյանցզին Ցյուանցզյան»: Բելգիացին չինական ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել:

Tass.ru-ին հայտնի է դարձել, որ նոր թիմում 27-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանալու է 25 միլիոն եվրո աշխատավարձ: Տրանսֆերի դիմաց ռուսական ակումբին վճարվելու է 7 միլիոն եվրո, ինչպես նաև հետագայում հնարավոր բոնուսներ:

Վիտցելը մոտ է եղել «Յուվենտուս» տեղափոխվելուն և գործարքի խափանման կապակցությամբ ներողություն է խնդրել թուրինյան ակումբից.

«Ծանր ընտրություն էր: Մի կողմից թոփ-ակումբ, ինչպիսին «Յուվենտուսն» է, իսկ մյուս կողմից անհավանական առաջարկ ընտանիքիս համար, որից չէի կարող հրաժարվել: Շնորհակալ եմ «Յուվենտուսին» իր հետաքրքրության և բարեկիրթ պահվածքի համար: Երկրպագելու եմ այդ թիմին: Միգուցե ապագայում մեր ճանապարհները վերջապես խաչվեն»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Tuttosport-ը:

«Տյանցզին Ցյուանցզյանը» Չինաստանի առաջնության նորեկն է: Այդ թիմի մարզիչն է իտալացի Ֆաբիո Կանավարոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում