Ռոբեն. «Ռեալից» «Բավարիա» տեղափոխությունը ետքայլ էր ինձ համար

«Բավարիայի» հարձակվող Արյեն Ռոբենը, ով 2007-2009 թվականների ընթացքում հանդես է եկել «Ռեալի» կազմում, ընդգծել է, որ չի ցանկացել հեռանալ մադրիդյան ակումբից: Հոլանդացու խոսքերով՝ մյունխենցիների հետ պայմանագիր ստորագրելը նրա համար ետքայլ էր կարիերայում:

«Այդ ամենը մի փոքր տարօրինակ էր: Պերեսը վերադարձել էր «Ռեալի» նախագահի պաշտոնին, իսկ ակումբ էին եկել մի շարք նոր ֆուտբոլիստներ, որոնց համար ահռելի գումարներ էին վճարվել: Ինձ ասացին, որ ակումբը, տրանսֆերս վաճառելով, կկարողանա լավ գումար վաստակել: Ես չէի ցանկանում հեռանալ, որովհետև 2009 թվականի ամռան մինչրցաշրջանային շրջանը լավագույններից մեկն էր իմ կարիերայում, բայց ես ինձ դրսևորելու շանս չստացա:

Մենք բանակցություններ էին վարում «Բավարիայի» հետ, սակայն հեռանալու որոշումն ամենաբարդն էր իմ կյանքում: Այն ժամանակ մյունխենցիները եվրոպական էլիտայի մեջ չէին մտնում, այդ պատճառով տեղափոխությունն ինձ համար ետքայլ էր: Հիմա մենք լավագույնների թվում ենք: «Բավարիան» ամեն ինչ արեց ինձ ձեռք բերելու համար: Իր դերն ունեցավ նաև Լուի վան Գալի գործոնը»,- Ռոբենի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում