«Կարոլինան» ասպարեզ է դուրս բերել ակումբի աշխատակցին

Ժորժե Ալվեսը «Կարոլինայում» աշխատում է որպես հանդերձանքի մենեջեր, սակայն երեկ 7,6 վայրկյան մասնակցել է NHL-ի հանդիպմանը:

«Տամպա Բեյի» հետ խաղից առաջ հիվանդացել է թիմի դարպասապահ Էդիի Լեկը, և հայտացուցակում, ինչպես հաճախ է լինում նման իրավիճակներում, հայտնվել է լրացուցիչ դարպասապահ: Նա պետք է մնա փոխարինողների նստարանին, եթե հիմնական դարպասապահը վնասվածք չստանա: Նրա հետ կնքվում է մեկօրյա պայմանագիր:

Այդպիսի դարպասապահ է դարձել հենց Ժորժե Ալվեսը, ով մոտ մեկ տաս տարի առաջ հանդես է եկել ECHL-ում՝ հյուսիսամերիկյան հոկեյում խաղամակարդակով երրորդ լիգայում:

Ալվեսը ամբողջ հանդիպման ընթացքում եղել է փոխարինողների թվում, երբ հանկարծ՝ խաղավարդից 7,6 վայրկյան առաջ «Կարոլինայի» գլխավոր մարզիչ Բիլ Պիտերսը հանդերձանքի մենեջերին հրահանգել է սառցադաշտ դուրս գալ:

Այդ պահին հաշիվը եղել է 1:3: Խաղն այդպես էլ ավարտվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում