Պաշտոնական. Ռինկոնը տեղափոխվեց «Յուվենտուս» (լուսանկար)

«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ ձեռք է բերել «Ջենոայի» կիսապաշտպան Տոմաս Ռինկոնի տրանսֆերը։

Թուրինցիների հետ 28-ամյա ֆուտբոլիստի կնքած պայմանագիրը գործելու է մինչև 2020 թվականի ամառը: Տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո: Վենեսուելացու հաջող ելույթների դեպքում այդ գումարը կարող է ևս մեկ միլիոնով ավելանալ:

Իտալական լրատվամիջոցների տեղեկությամբ՝ «Ծեր սինյորան» Ռինկոնին դիտարկում էր, որպես Աքսել Վիտցելին փոխարինող, ով «Յուվենտուսի» փոխարեն նախընտրել է տեղափոխվել Չինաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում