Ֆեդերերը 3 թայ-բրեյքերի արդյունքում պարտվել է (տեսանյութ)

Ավստրալիայում ընթացող Հոփմանի Գավաթի խաղարկության շրջանակում աշխարհի նախկին առաջին թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մրցել է Ալեքսանդր Զվերևի հետ և պարտություն կրել:

Կայացած բոլոր երեք սեթերի հաղթողները որոշվել են թայ-բրեյքերի արդյունքում: Առաջին սեթում վստահ առավելություն է հասել Գերմանիան ներկայացնող թենիսիստը, երկրորդում շվեյցարացին հավասարացրել է հաշիվը, սակայն երրորդում Զվերևին հաջողվել է մրցակցի մեկ մատուցում ավելի շահել և հաղթանակ տոնել: Վերջնական հաշիվն է 7:6 (1), 6:7 (4), 7:6 (4)` հօգուտ 19-ամյա թենիսիստի:

Հոփմանի Գավաթում երկու թենիսիստներն էլ երկրորդ խաղն անցկացրեցին և ունեն հավասար ցուցանիշներ` 1 հաղթանակ և 1 պարտություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում