«Տոտենհեմն» ընդհատեց «Չելսիի» հաղթարշավը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ուայթ Հարտ Լեյնում»․ «Տոտենհեմը» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Չելսիին»։

Մաուրիսիո Պոչետինոյի թիմին հաջողվեց 2։0 հաշվով առավելության հասնել և ընդհատել «Չելսիի»՝ 13 անընդմեջ հաղթանակներից բաղկացած շարքը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Դելե Ալին Քրիստիան Էրիքսենի փոխանցումից հետո բացեց հաշիվը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում կրկին Էրիքսենի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 42 միավոր և «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները։ «Չելսին» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 49 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Տոտենհեմ» – «Չելսի»՝ 2։0
Գոլերը՝ Ալի 45+1՛, 54՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում