ՈւԵՖԱ. 2016 թվականի խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2016 թվականի խորհրդանշական հավաքականը, որը կազմվել է երկրպագուների քվեարկության արդյունքում:

Լավագույն 11 ֆուտբոլիստների ցուցակում են հայտնվել «Ռեալի» 4, «Բարսելոնայի»՝ 3, «Յուվենտուսի»՝ 2, ինչպես նաև «Բավարիայի» ու «Ատլետիկոյի» մեկական խաղացող:

ՈւԵՖԱ-ի վարկածով 2016 թվականի խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահ – Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»)

Պաշտպաններ – Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Ջերոմ Բոատենգ («Բավարիա»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»)

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս (երկուսն էլ «Ռեալ»), Անդրես Ինիեստա («Բարսելոնա»)

Հարձակվողներ – Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում