Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» 5 գնդակ է ուղարկել «Վեսթ Հեմի» դարպասը (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Վեսթ Հեմի» նկատմամբ և դուրս է եկել փուլ:

Լոնդոնցիների հարկի տակ տեղի ունեցած խաղի հաշիվը բացել է Յայա Տուրեն, ով հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը: Մինչև ընդմիջում «քաղաքայինների» առավելությունը խոշոր են դարձրել ինքնագոլի հեղինակ դարձած Հավարդ Նորդվեյթը և Դավիդ Սիլվան, ով արագ գրոհի ժամանակ եզրափակել է Ռահիմ Ստերլինգի փոխանցումը:

Երկրորդ կեսում Խոսեպ Գվարդիոլայի թիմը շարունակել է գրոհել և կարողացել է ևս 2 գոլ խփել: Աչքի են ընկել Սերխիո Ագուերոն և Ջոն Սթունզը: Վերջինս գնդակը գրանցվել է անկյունայինի խաղարկման ժամանակ:

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0:5
Գոլերը՝ Տուրե (33, 11մ), Նորդվեյթ (41, ինքնագոլ), Սիլվա (43), Ագուերո (50), Սթոունզ (84)

Հետևեք մեզ նաև Telegram-ում