NBA. Չեմպիոնական նետումն ու բլոք-շոթը. 2016 թվականի 10 լավագույն դրվագները (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացրել է 2016 թվականի լավագույն դրվագների տասնյակը:

Առաջին երկու տեղերը զբաղեցրել են «Գոլդեն Սթեյթ» – «Կլիվլենդ» չեմպիոնական խաղի երկու կարևորագույն դրվագները, որոնցից մեկում Լեբրոն Ջեյմսը բլոք-շոթով փրկում է իր թիմին, իսկ մյուսում Կայրի Իրվինգը որոշիչ հեռահար նետում է կատարում:

Լավագույն հնգյակում են հայտնվել նաև վերջին վայրկյաններին Ստեֆեն Կարի հեռահար նետումը, Լերի Նենս կրտսերի ֆանտաստիկ դանքը և Էմանուել Մուդիայի՝ կիսադաշտից կատարած հաղթական նետումը:

Նախորդ տարվա թոփ-10 դրվագների ցանկում են տեղ գտել Իրվինգի բազեր-բիթերը, Զաք Լավինի սուպերդանքը, «Գոլդեն Սթեյթի» կայծակնային հակագրոհը, Վիկտոր Օլադիպոյի ակրոբատիկ դանքը և «Կավալերսի» առաջատարների տպավորիչ համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում