Ձաձան տեղափոխվում է «Վալենսիա»

«Յուվենտուսի» հարձակվող Սիմոնե Ձաձան մոտակա ժամանակահատվածում կտեղափոխվի «Վալենսիա»:

Իսպանական ակումբը կվարձակալի 25-ամյա ֆուտբոլիստին: «Չղջիկները» հնարավորություն կունենան ամռանը 16 միլիոն եվրոյով գնել իտալացու ամբողջական տրանսֆերը:

Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը Ձաձան վարձավճարով անցկացրել է «Վեսթ Հեմի» կազմում, որտեղ բավականաչափ խաղերի չի մասնակցել, ինչը լոնդոնցիներին կպարտավորեր գնել հարձակվողի ամբողջական տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում