Ֆուրկադը կրկին հաղթեց (տեսանյութ)

Բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ մրցափուլում, որն ընթանում է գերմանական Օբերհոֆում, կայացել է պասյուտը (հետապդման մրցավազքը):

Վերջին 5 տարիների աշխարհի գավաթակիր ու ընթացիկ մրցաշրջանի բացահայտ առաջատար Մարտեն Ֆուրկադը մրցույթը սկսել է 8-րդ տեղից, սակայն կարողացել է ահռելի առավելությամբ հաղթող դառնալ:

Չորս կրակահերթերում 28-ամյա մարզիկը միայն մեկ վրիպում է թույլ տվել և 12,5 կմ մրցատարածքը հաղթահարել է 36 րոպե 45 վայրկյանում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է գերմանացի Արնդ Պայֆերը, ով Ֆուրկադից հետ է մնացել 1 րոպե 9 վայրկյանով, իսկ եռյակը եզրափակել է Դոմինիկ Վինդիշը (+1, 32): Իտալացին միայն վերջնագծում է շրջանցել Էմիլ Հեգլե Սվենդսենին:

Օբերհոֆի արագավազքում ֆրանսիացին առաջին անգամ չէր հայտնվել լավագույն եռյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում