«Ռեալը» ջախջախեց «Գրանադային» և կրկնեց «Բարսելոնայի» անպարտելիության ռեկորդը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Ռեալն» ընդունել է «Գրանադային» և 5:0 հաշվով վստահ հաղթանակ տոնել:

«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Իսկոն: Մեկական անգամ աչքի են ընկել Կարիմ Բենզեման, Կրիշտիանու Ռոնալդուն և Կազեմիրոն:

Այս հաղթանակից հետո մադրիդցիներն ունեն 40 միավոր և 6 միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային»:

Զինեդին Զիդանի թիմը 39-րդ անընդմեջ պաշտոնական խաղում պարտություն չի կրում, ինչը «Բարսելոնայի» ռեկորդի կրկնությունն է, որը գրանցվել էր նախորդ մրցաշրջանում:

Պրիմերա, 17-րդ տուր

«Ռեալ» – «Գրանադա»` 5:0
Գոլերը՝ Իսկո (12, 31), Բենզեմա (20), Ռոնալդու (27), Կազեմիրո (58)

Հետևեք մեզ նաև Telegram-ում