Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդն» դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցել է Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ռեդինգի» հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել:

Առաջին կեսում կիսամեկնարկային կազմով հանդես եկող մանչեսթերցիների կազմում հաշիվը բացել է Ուեյն Ռունին, իսկ քիչ անց այն կրկնապատկել է Անտոնի Մարսիալը: Խաղավերջում դուբլի հեղինակ է դարձել Մարկուս Ռաշֆորդը: Այսպիսով, «կարմիր սատանաները» դուրս եկան 1/16 եզրափակիչ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանգստի հնարավորություն է ստացել և մնացել է պահեստայինների նստարանին: Խաղադաշտ դուրս չեն եկել նաև Զլատան Իբրահիմովիչն ու Պոլ Պոգբան: 

Անգլիայի գավաթ. 1/32 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեդինգ»` 4:0
Գոլերը՝ Ռունի (7), Մարսիալ (15), Ռեշֆորդ (75, 79)

Հետևեք մեզ նաև Telegram-ում