Դոհայի մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը հաղթեց Մարեյին (տեսանյութ)

ATP վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Նովակ Ջոկովիչը Դոհայի մրցաշարի եզրափակիչ խաղում առավելության հասավ առաջին ռակետ Էնդի Մարեյի նկատմամբ։

2 ժամ, 54 րոպե տևած համառ պայքարում սերբ թենիսիստը հաղթեց 6:3, 5:7, 6:4 հաշվով։ 29-ամյա Ջոկովիչի ակտիվում գրանցվեց 2 էյս, 3 բրեյք-փոյնթ, իսկ Մարեյը թույլ 4 տվեց կրկնակի սխալ, իրացրեց 2 բրեյք։

Այսպիսով, Նովակ Ջոկովիչն ընդհատեց Էնդի Մարեյի՝ պաշտոնական խաղերում 28 անընդմեջ հաղթանակների շարքը։ Վերջին անգամ Մարեյը պարտվել էր սեպտեմբերին․ բրիտանացի թենիսիստը Դևիսի գավաթի խաղարկությունում զիջել էր Խուան Մարտին դել Պոտրոյին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում