Անգլիայի գավաթ․ Ժիրուի գոլի շնորհիվ «Արսենալը» շարունակում է պայքարը (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափալչում «Արսենալը» կամային հաղթանակ տոնեց «Պրեսթեն Նորտ Էնդի» նկատմամբ, որը հանդես է գալիս Չեմպիոնշիփում և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Պրեսթոնի «Դիպդեյլ» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց Կալում Ռոբինսոնը։ Դաշտի տերերի նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 46-րդ րոպեն, երբ Աարոն Ռեմսին խփեց «զինագործների» պատասխան գոլը։ Իսկ հաղթական գոլը հեղինակեց «Արսենալի» վերջին հանդիպումների հերոս Օլիվյե Ժիրուն՝ աչքի ընկնելով 89-րդ րոպեին։

Այսպիսով, «Արսենալը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ և հաջորդ մրցակցին կիմանա վիճակահանության արդյունքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում