Կարեն Ալեքսանյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Շիրակի» փորձառու կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը 35 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան,- հայտնում է գյումրեցիների պաշտոնական կայքը:

Պրոֆեսիոնալ կարիերան Ալեքսանյանը սկսել է 1998 թվականին` հանդես գալով «Շիրակ-2»-ում։ «Շիրակում» առաջին հանդիպումը կիսապաշտպանն անցկացրել է 1999թ. առաջնության մեկնարկային տուրում` մարտի 7-ին «Գյումրիի» հետ կայացած մրցավեճում:

Տարբեր տարիներին փորձառու ֆուտբոլիստը կրել է «Փյունիկի», «Բանանցի» և «Ուլիսի» մարզաշապիկները: 2005-2007թթ. հանդես է եկել Մոլդովայի «Զիմբրուում»` առաջնության 42 հանդիպումներում խփելով 2 գնդակ: 2008թ. Ալեքսանյանը մեկնել է Բելառուս, որտեղ ելույթ է ունեցել բարձրագույն խմբի առաջնության մասնակից Ժոդինոյի «Տորպեդոյում»: Այնտեղ նա 12 խաղում 1 գոլ է հեղինակել:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Կարեն Ալեքսանյանն անցկացրել է 25 հանդիպում։

35-ամյա ֆուտբոլիստը «Շիրակում» անցնելու է մարզչական գործունեության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում