«Մարիտիմուն» նվազագույն հաշվով հաղթել է. Գևորգ Ղազարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Պորտուգալիայի առաջնության 16-րդ տուրում «Մարիտիմուն» հյուրընկալվել է «Էշտորլինին» և 1:0 հաշվով հաղթանակ տոնել:

Միակ գոլը 37-րդ րոպեին խփել է Ռաուլ դա Սիլվան: Կենտրոնական պաշտպանը աչքի է ընկել անկյունայինի խաղարկման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի կատարած փոխանցումից հետո:

Այդ հաղթանակի շնորհիվ «Մարիտիմուն» վաստակել է 23 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում