Դրաքսլերը գոլ է խփել նորամուտի խաղում (տեսանյութ)

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» 7:0 հաշվով ջախջախել է «Բաստիային»:

Փարիզցիների կազմում վերջին գոլը հեղինակել է թիմի նորեկ Յուլիան Դրաքսլերը, ով փոխարինման է մտել երկրորդ կեսում: 89-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպանը մեն-մենակ է դուրս եկել մրցակցի դարպասապահի հետ և նրա վրայով գնդակն ուղարկել է դարպասը:

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ ձմեռային պատուհանի ժամանակ է «Վոլֆսբուրգից» տեղափոխվել ՊՍԺ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում