Լևանդովսկին մերժում է Չինաստանից ստացած խելահեղ առաջարկը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

Լեհ ֆուտբոլիստի գործակալը հայատարարել է, որ իր հաճախորդին առաջարկել են տարեկան 41 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ տրանսֆերի համար մյունխենյան ակումբին՝ մոտ 250 միլիոն եվրո: Համաձայնվելու դեպքում 28-ամյա ֆուտբոլիստը կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և կշրջանցեր Չինաստան տեղափոխված Կարլոս Տևեսին (40 միլիոն), սակայն նա մերժել է այդ առաջարկը:

Մոմանին պատկերում է, թե ինչպես է Լևանդովսկին պայքարում չինական փողերով վիշապի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում