Դիմիտրովը՝ Բրիսբենի մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը (7) Բրիսբենի մրցաշարի եզրափակիչ խաղում առավելության հասավ ճապոնացի Կեի Նիսիկորիի (3) նկատմամբ։ 1 ժամ, 48 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6։2, 2։6, 6։3 հաշվով։

25-ամյա Դիմիտրովը, ով ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, կատարեց 7 էյս, իրացրեց 3 բրեյք-փոյնթ՝ 5 հնարավորից և թույլ տվեց 2 կրկնակի սխալ։

Այս տիտղոսը Դիմիտրովի համար առաջինն է մրցաշրջանում և հինգերորդը՝ կարիերայում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում