Անգլիայի գավաթ․ «Չելսին» հաղթահարեց 1/32 եզրափակչի արգելքը (տեսանյութ)

«Չելսին» շարունակում է պայքարն Անգլիայի գավաթի խաղարկությունում․ 1/32 եզրափակիչ փուլում «ազնվականները» 4։1 հաշվով առավելության հասան «Պիտերբորո Յունայթեդի» նկատմամբ։

«Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղում դաշտի տերերից Պեդրո Ռոդրիգեսը դուբլ ձևակերպեց, մեկական անգամ աչքի ընկան Միշի Բատշուային և Վիլիանը, իսկ «Պիտերբորոյի» միակ գոլը խփեց Թոմ Նիկոլսը։ Անտոնիո Կոնտեի թիմը հանդիպման վերջնամասն անցկացրեց 10 հոգով․ 67-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ջոն Թերրին։

Հավելենք, որ 1/16 եզրափակիչ փուլի մրցակցին «Չելսին» իմանալու է վիճակահանության արդյունքում։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Չելսի» – «Պիտերբորո Յունայթեդ»՝ 4։1
Գոլերը՝ Պեդրո 18՛, 75՛, Բատշուայի 43՛, Վիլլիան 52՛ – Նիկոլս 70՛
Հեռացում՝ Թերրի 67՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում