Ջոկովիչ․ Այս հաղթանակը տարին սկսելու լավագույն տարբերակն է

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Դոհայի մրցաշարի եզրափակիչ խաղում առաջին ռակետ Էնդի Մարեյի նկատմամբ տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Անխոս, սա տարին սկսելու լավագույն տարբերակն է։ Էնդիի հետ խաղերում մինչև վերջին հարվածը չես կարող վստահ լինել, որ կհաղթես․ այնպես որ՝ 3 ժամ տևած 3 սեթը նորմալ է երկուսիս համար էլ։ Ֆիզիկական տեսանկյունից շատ բարդ հանդիպում էր։ Այժմ երկուսիս էլ ժամանակ է հարկավոր վերականգնվելու և Ավստրալիայի Բաց առաջնությանը պատրաստվելու համար։ 

Ինձ համար այս հաղթանակը շատ կարևոր է, քանի որ 2016 թվականի վերջին ամիսներին կորտում ինձ վստահ չէի զգում։ Տարին աշխարհի առաջին ռակետի և գլխավոր մրցակցի նկատմամբ տոնած հաղթանակով սկսելը երազանքի է նման,- սերբ թենիսիստի խոսքը մեջբերված է «ESPN»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում