Բակայի գոլը հաղթանակ պարգևեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարիին»։ Հանդիպման միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Կարլոս Բական։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 36 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Կալյարին» 14-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 23 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում