«Յուվենտուսը» խոշոր հաշվով հաղթեց «Բոլոնյային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթանակ տոնեց «Բոլոնյայի» նկատմամբ։ Թուրինցիներից Գոնսալո Իգուայինը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պաոլո Դիբալան։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 45 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Բոլոնյան» մնաց 20 միավորով՝ 15-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Յուվենտուս» – «Բոլոնյա»՝ 3։0
Գոլերը՝ Իգուային 7՛, 55՛, Դիբալա 41՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում