Կարեն Գրիգորյանը` միջազգային մրցաշարի հաղթող

Հունվարի 3-8-ը Իսպանիայում անցկացվել է «Ռոկետաս դե Մար» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 25 երկրի 144 շախմատիստ, այդ թվում թվում` 16 գրոսմայստեր և 13 միջազգային վարպետ: Մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը:

Հայ շախմատիստները 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր և կիսել 1-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Կարեն Գրիգորյանը, իսկ Գևորգ Հարությունյանը գրավել է 3-րդ հորիզոնականը:

Մեր շախմատիստները զգալիորեն բարձրացրել են նաև իրենց անհատական վարկանիշները. Գրիգորյանը 10 կետով, իսկ Հարությունյանը` 23:

Հետևեք մեզ նաև Telegram-ում