«Յուվենտուսն» Իտալիայի առաջնությունների պատմության ռեկորդ է սահմանել

Ա Սերիայի 19-րդ տուրում «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթել է «Բոլոնյային»:

Դա թուրինցիների 26-րդ անընդմեջ տնային հաղթանակն էր, ինչն Իտալիայի առաջնությունների պատմության նոր ռեկորդն է: «Ծեր սինյորան» գերազանցեց իր նախկին ռեկորդը, որ գրանցվել էր 2013-2014 թվականներին:

Ընթացիկ հաղթանակների շարքը սկսվել է 2015 թվականի հոկտեմբերի 4-ին հենց «Բոլոնյայի» հետ կայացած մրցավեճով (3:1):

Այդ 26 տնային հանդիպումներում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը խփել է 62 գոլ և բաց թողել 9 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում