«Տորինոն» մերժել է «Արսենալի» 65 միլիոն եվրոյի առաջարկը

«Տորինոյի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչին մեկնաբանել է տեղեկություն այն մասին, որ «Արսենալը» 65 միլիոն եվրո է առաջարկել հարձակվող Անդրեա Բելոտտիի տրանսֆերի դիմաց:

«Այո, մենք առաջարկ ենք ստացել Բելոտտիի տրանսֆերի շուրջ, սակայն այն չի համապատասխանում ֆուտբոլիստի գնին: Ձմռանը նա չի հեռանա: Ցանկանում ենք մեր թիմի կազմում վայելել նրա խաղը: Տեսնենք, թե հետո իրադարձություններն ինչպես կզարգանան:

Մենք ծրագրում ենք թիմում պահել Անդրեային, այդ պատճառով նրա պայմանագրում նման հրաժարագին ենք սահմանել»,- «Football Italia»-ի հետ զրույցում ասել է Պետրաչին:

23-ամյա իտալացու նոր պայմանագիրը «Տորինոյի» հետ գործում է մինչը 2021 թվականի ամառը: Նրա հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո:

Իտալիայի ընթացիկ առաջնության 17 խաղերում Բելոտտին դարձել է 13 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում