Ակեն վերադարձել է «Չելսի»

«Չելսիի» պաշտպան Նաթան Ակեն, ով վարձավճարով հանդես էր գալիս «Բորնմութում», վերադարձել է լոնդոնյան ակումբ:

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորնմութի» հետ գործում էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն «կապույտները» որոշել են վաղաժամ վերադարձնել իրենց խաղացողին,- տեղեկացնում է Պրեմիեր լիգայի առաջատարի պաշտոնական կայքը:

«Ես զանգահարեցի Ակեին, որովհետև նա ապացուցեց, որ կարող է խաղալ «Չելսիում»: Նա արժանի է դրան, և ես ուրախ եմ, որ նա վերադարձել է: Նաթանի հայտնվելը թիմում հնարավորություն է տալիս խաղալ 3 պաշտպաններով»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Անգլիայի ընթացիկ առաջնության 12 խաղերում հոլանդացի ֆուտբոլիստը դարձել է 3 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում