«Փյունիկը» վերադարձել է արձակուրդից

Ձմեռային դադարից հետո այսօր «Փյունիկն» առաջին մարզումն է անցկացրել Արտակ Օսեյանի գլխավորությամբ,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Առաջնության գարնանային հատվածի նախատապատրաստական շրջանում երևանյան թիմը կանցկացնի երկու ուսումնամարզական հավաք: Առաջին հավաքը կմեկնարկի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 22-ին: Հավաքի ընթացքում նախատեսվում է երկու ընկերական հանդիպում:

Երկրորդ ուսումնամարզական հավաքը նախատեսված է արտասահմանում, որի մասին մանրամասներն ավելի ուշ կհաղորդվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում