«Ալաշկերտի» նախապատրաստությունը կսկսվի հունվարի 10-ին
09/01/2017 16:26
Նմանատիպ
Հունվարի 10-ին «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն «Ալաշկերտ» մարզադաշտում կսկսեն նախապատրաստությունն առաջնության գարնանային հատվածին,- գրում է Հայաստանի չեմպիոնի պաշտոնական կայքը:
Երևանյան թիմն ամբողջական կազմով գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ առաջին մարզումը կանցկացնի:
Արդեն Երևան են վերադարձել արձակուրդի մեկնած թիմի լեգեոներները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում