Պաշտոնական. «Ինտերի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Բրազիլիա (լուսանկար)

«Ինտերի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն տեղափոխվել է «Պալմեյրաս»,- հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը:

33-ամյա ֆուտբոլիստը «Պալմեյրասի» հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Մելոն «ներաձուրիի» կազմում հանդես էր գալիս 2015 թվականից: Իտալիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին մասնակցել է 5 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում