«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ներկա չեն լինի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

Այսօր կայանալիք ՖԻՖԱ-ի տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը «Բարսելոնան» ներակայացնելու է ակումբի նախագահ Խոսե Մարիա Բարտոմեուն:

Ցյուրիխ չեն մեկնելու կատալոնացիների խաղացողներ Լիոնել Մեսսին, ով 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուներից մեկն է, ինչպես նաև տարվա խորհրդանշական հավաքականում հայտնվելու հավակնորդներ Լուիս Սուարեսը, Անդրես Ինյեստան ու Ժերար Պիկեն:

«Բարսելոնան» որոշել է իր ֆուտբոլիստներին ուղևորություններով չծանրաբեռնել, որպեսզի նրանք շարունակեն պատրաստվել Բիլբաոյի «Ատլետիկի» հետ կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը: Առաջին մրցավեճում «կապտանռնագույնները» պարտվել են 1:2 հաշվով:

Հավելենք, որ մրցանակաբաշխությունը սկսվելու է Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում