Օզիլը ցանկանում է փոխել խաղահամարը

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ «10» համարի մարզահագուստով։ Լոնդոնյան ակումբ տեղափոխությունից հետո Օզիլը հանդես է գալիս «11» խաղահամարի ներքո։

-Միշտ ցանկացել եմ ստանալ «10» համարը։ «Արսենալում» ի սկզբանե իմացել են այդ մասին։ «10» համարով հանդես էր գալիս Ուիլշերը, բայց ինձ ասացին, որ նրա տեղափոխությունից հետո խաղահամարն իմը կլինի։ Ջեքն ամռանը տեղափոխվեց «Բորնմուտ», իսկ ես մինչև օրս չեմ ստացել «10» համարը,- Օզիլի խոսքը մեջբերել է «ESPN FC»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում