Ազար․ Նախորդ մրցաշրջանում ուրվականի նման էի խաղում

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն ընդունում է, որ նախորդ մրցաշրջանում լավ չի խաղացել։

-Երկու տարի առաջ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ նախորդ մրցաշրջանում խաղում էի ուրվականի նման։ Հիմա կրկին ցանկանում եմ լավագույնը լինել և տիտղոսներ նվաճել։ Անգլիայի առաջնությունն ինձ համար կարևոր է, բայց պետք է խոստովանեմ, որ Անգլիայի գավաթն ավելի կարևոր է, քանի որ երբեք այն չեմ հաղթել,- ասել է բելգիացի ֆուտբոլիստը «Fox Sports»-ին տված հարցազրույցում։

Հավելենք, որ Անգլիայի նախորդ առաջնությունում Էդեն Ազարը մասնակցել է 31 հանդիպման (25 անգամ մեկնարկային կազմում), խփել է 4 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում