ՖԻՖԱ․ Տարվա խորհրդանշական հավաքականը

Ցյուրիխում ընթացող ՖԻՖԱ-ի 2016 թվականի ամփոփիչ մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվեց տարվա խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․

Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա)։

Պաշտպաններ՝ Դանի Ալվես («Բարսելոնա»/«Յուվենտուս», Բրազիլիա), Ժերար Պիկե («Բարսելոնա», Իսպանիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Մարսելո («Ռեալ», Բրազիլիա)։

Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Թոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա), Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա)։

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա), Լուիս Սուարես («Բարսելոնա», Ուրուգվայ), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա)։

ՖԻՖԱ-ն նախապես հրապարակել էր 55 հոգուց բաղկացած թեկնածուների ցանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Տարվա խորհրդանշական հավաքականի քվեարկությանը մասնակցել է 75 երկրից 25 հազար պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում