Կլաուդիո Ռանյերին՝ տարվա լավագույն մարզիչ

«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով 2016 թվականի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտարարվեց Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխության ժամանակ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի իտալացի մասնագետի գլխավորությամբ «աղվեսները» պատմական չեմպիոնության հասան Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Ռանյերիից բացի տիտղոսին հավակնում էին Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, ում գլխավորած ընտրանին դարձավ Եվրոպայի չեմպիոն, և «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» 2016-ին հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում