Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են նոր մրցաշրջանին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հավաքականը հունվարի 6-ից մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում են 32 մարզիկներ: Դավիթ Թորոսյանի հետ հավաքին մասնակցում է նաև հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանը: Հավաքը նախատեսված է մինչև հունվարի 20-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում