Տարվա լավագույն ֆուտբոլիստ․ հայտնի է՝ ում օգտին են քվեարկել Ռոնալդուն և Մեսսին

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների, լրագրողների քվեարկության արդյունքում Ռոնալդուն շրջանցել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին և «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին․

  1. Ռոնալդու -34,54% ձայն
  2. Մեսսի – 26,42%
  3. Գրիզման – 7,53%

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է քվեարկության արդյունքները։ Ռոնալդուն՝ որպես Պորտուգալիայի հավաքականի ավագ քվեարկել է ակումբային թիմակիցների օգտին՝ առաջին տեղում նշելով Գարեթ Բեյլին, երկրորդում՝ Լուկա Մոդրիչին, երրորդում՝ Սերխիո Ռամոսին։ 

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ևս նախապատվությունը տվել է ակումբային թիմակիցներին՝ Լուիս Սուարես, Նեյմար, Անդրես Ինյեստա։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են հետևյալ ֆուտբոլիստների օգտին․

Արթուր Պետրոսյան

1.Նեյմար
2.Կրիշտիանու Ռոնալդու
3. Լիոնել Մեսսի

Հենրիխ Մխիթարյան

1.Կրիշտիանու Ռոնալդու
2. Լիոնել Մեսսի
3. Անտուան Գրիզման

Քվեարկության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում